Կառավարության որոշմամբ կստեղծվի՝ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Հարցը ներիկայացրեց ոստիկանապետ Վահե Ղազարյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ կայացրած որոշման  արդյունքում՝ այն գործառույթը, որը իրականացնում է «Սեքյուրիթի Դրիմ»  մասնավոր ընկերությունը, այդ գործառույթը վերցնում և իրականացնում են՝ պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Նա հիշեցրեց, որ այս պատմությանը դեռևս անդրադարձել են, երբ գործել են ընդդիմադիր դաշտում:

«Բայց այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, որ երբ մենք մրցույթ ենք հայտարարել և փորձել ենք մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը, և տեսել ենք, որ մրցութային օրենսդրությունը որոշակի մանիպուլյացիաների  համար է օգտագործվում, որոշել ենք այս թեման ֆունդամենտալ ձևով փակել»,- ասաց վարչապետը, նշելով, որ ավելի վաղ չէին անում, քանի որ գործառույթը բավականին բարդ էր:

«Բավականին երկար ժամանակ աշխատանքները արվել են և այստեղ այլևս խոսակցություն չի լինի, թե պետությունը եկամտի որ մասը ում հետ պետք է բաժանի, մենք այդ ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ, և այդ ամենը մեր ներքին քննարկումների հարցն է: Պայմանականորեն ասած՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ի դրիմի դարաշրջանը այսպիսով բարեհաջող ավարտվում է և գործառույթը դառնում է  լիարժեք պետական»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այս որոշմամբ նաև պաշտպանելու են այն մասնավոր կազմակերպություններին, որի տեսախցիկի տեսանելիության ներքո տեղի է ունեցել հանցագորոծություններ, սակայն շեշտեց, որ միայն քրեական գործի առկայության դեպքում  և օրենքով նախատեսված ընթացակարգերով կարող են աշխատանքներ իրականացնել:

Ւ դեպ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը առաջարկեց ավելի հեշտ անուն դնել, ինչին վարչապետը դրական արձագանքեց՝ ասելով, որ դեռ կքննարկեն, քանի որ անունը շատ կարևոր է: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան էլ կատակեց՝ առաջարկելով անունը դնել «ժպիտ», այն տրամաբանությամբ՝ թե ժպտացե´ք, ձեզ լուսանկարում են:

3537