Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու` 10, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 6-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 4, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր ինքնակամ զավթելու, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 3-ական, կաշառակերության, ընտանեկան բռնության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ծեծի, սուտ մատնության և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության և բնակարանային գողության փորձի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

20 Ապրիլ, 2021 14:24
105
; ;