Եվս 25,415 մլն եվրո ֆինասավորում` համայնքներում ենթակառուցվածքների զարգացման նպատակով

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսական մասնակցությամբ իրականացնում է Սոցիալական_ներդրումների_և_տեղական_զարգացման ծրագիրը (#ՍՆՏԶ), որի առաջին բաղադրիչով համայնքներից ստացված 101 միկրոծրագրերի հայտերից 94 ծրագիր արդեն հաջողությամբ իրականացվել է, ևս 7-ն ընթացքի մեջ է։ Նույն ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում ենթածրագրեր են իրականացվում խոշորացված համայնքներում կամ համայնքային խմբերում՝ ուղղված սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Երկրորդ բաղադրիչի ենթածրագրերի թիվը հասնում է 37-ի, որից 27-ն ավարտվել է, 10-ն իրականացման փուլում է։

Ծրագրի շրջանակում մի քանի տասնյակ համայնքներում կառուցվել են մանկապարտեզներ, վերանորոգվել են դպրոցներ ու մշակութային օջախներ, արդիականացվել են ոռոգման համակարգեր, կառուցվել են ավտոկայանատեղիներ, տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ, միավորված համայնքները վերազինվել են գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկայով։

Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը` ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև կնքվել է նոր համաձայնագիր, որով լրացուցիչ 25, 415 մլն եվրո է նախատեսվում համայնքների զարգացման նպատակով։ Նոր միջոցներ ներգրավելու շնորհիվ ՍՆՏԶ առաջին բաղադրիչով հնարավոր կդառնա ֆինանսավորել համայնքային սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լրացուցիչ 20 միկրոծրագիր, երկրորդ բաղադրիչով կյանքի կկոչվի 35 ենթածրագիր։

 

 

 

20 Ապրիլ, 2021 16:49
122
; ;