Անգլիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվեց «Լիդս Յունայթեդ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թե առաջին կեսում, թե երկրորդ խաղակեսում երկու թիմերն ունեին մի քանի հնարավորություն առաջ անցնելու հաշվի մեջ, բայց չօգտագործեցին դրանք: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 2-րդն է, իսկ «Լիդս Յունայթեդ»-ը` 9-րդը: Առաջատարը «Մանչեսթեր Սիթի»-ն է:

4927