Կիեւում ձերբակալել են 16-ամյա դեռահասի, որին կասկածում են ծնողների եւ 8-ամյա եղբոր սպանության մեջ, հայտնում Է Ուկրաինայի Ազգային ոստիկանության Կիեւի վարչության մամուլի ծառայությունը:

Ոստիկանություն է դիմել տեղի բնակչուհին եւ հայտնել, որ իր որդին, որը կնոջ եւ երեխաների հետ ապրում է Ռեւուցկու փողոցում, արդեն երեք օր է՝ կապի դուրս չի գալիս:

«Բնակարանում մենք հայտնաբերել ենք բնակարանի տերերի եւ նրանց մանկահասակ որդու մարմինները՝ բռնության հետքերով։ Նրանք 1971, 1979 եւ 2012 թվականներին ծնված տեղի բնակիչներ են։ Մենք պարզել ենք, որ զոհերի 16-ամյա ավագ որդին ներգրավված է ծանր հանցագործության իրականացման մեջ:

Դեռահասը բերման է ենթարկվել տարածքում աշխատելիս, նրա մոտ հայտնաբերվել է դանակ, որը առգրավվել եւ ուղարկվել է համապատասխան փորձաքննության»,- մեջբերում է Կիեւի ոստիկանության վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոյի մամուլի ծառայությունը։

Ոստիկանությունը պարզել է, որ կասկածյալը ծնողների հետ հերթական կոնֆլիկտի ընթացքում նախ դանակահարել է հորն ու մորը, ապա սպանել է նաեւ 8-ամյա եղբորը: Նա մի քանի օր մնացել է մահացածների հետ բնակարանում։ Երբ սկսել են փնտրել նրա ծնողներին, դեռահասը որոշել է դիմել փախուստի։

«Կանխամտածված սպանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել, հոդվածը նախատեսում է ցմահ ազատազրկում:

1973