Ես միշտ ասել եմ` ես բուժքույր եմ, հասարակագետ՝ միտումնավոր, բարոնուհի՝ ի զարմանս ինձ: Լորդերի պալատում ես ուզում եմ իմ դերն օգտագործել եւ իմ ձայնը լսելի դարձնել այն մարդկանց համար, որոնց ձայները լսելի չեն: Հայերի ձայնը եւս բավականաչափ լսելի չէ բրիտանական կառավարությունում:

Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի եւ Արցախի ժողովրդին, քանի որ գտնվում են հավատքի եւ ազատության պայքարի ճակատում՝ վճարելով այդպիսի բարձր զոհաբերություն: Դուք պատերազմում էիք, եւ մենք ականատես եղանք ռազմագերիների տառապանքին, որը շարունակվում է:

Ես զայրույթով լի եմ բրիտանական կառավարության դիրքորոշման վերաբերյալ: Մենք չենք անում առավելագույնը, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվություն կրի իր գործած հանցագործությունների համար. անպատիժ չթողնենք ռազմագերիներին պահելու հանգամանքը եւ այլ ռազմական հանցագործությունները: Այսպիսով, ես կցանկանայի տեսնել ավելի մեծ ճնշում միջազգային հանրության կողմից, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվություն կրի դատարանում:

Ինչպես միշտ, մեծ հիացմունքով լի եմ Հայաստանի հանդեպ: Հայաստանը հրաշալի երկիր է իր արվեստով, երաժշտությամբ, մշակույթով եւ ժողովրդավարությամբ: Իմ սերը մեծ է Հայաստանի եւ Արցախի հանդեպ:

966