ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել.

«Սա Հայաստանը մեծ շինհրապարակ դարձնել ցանկացող Ռ․Քոչարյանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունն է։

Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանը, եթե չեմ սխալվում, չի խոսել արցախյան կարգավորման Key West-ի փուլի կարգավորման տարբերակում Մեղրու միջանցքի հանգամանքի բովանդակության մասին։ Բազմաթիվ անգամներ հերքել է մեղադրանքների հիմնական մասը, բայց երբեք չեն մանրամասնել՝ եղե՞լ է հարց, եւ ինչ բովանդակությամբ:

Ես անձնապես 2003-ի տարեսկզբին տեսել եմ ԵԽ նախարարների խորհրդի օրակարգ բերված հույժ գաղտնի փաստաթղթի պատճեն, որտեղ նկարագրվում էր Մեղրիի միջանցքը Լաչինի միջանցքի հետ փոխանակելու ծրագիրը, որի քննարկումը պետք է տեղի ունենար նախարարների խորհրդում։

Միայն վերջերս, հարցազրույցներից մեկում Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ Մեղրիին եւ նշեց, թե չի եղել Մեղրին հանձնելու խոսք, չի եղել Մեղրու տարածքի խոսք, այլ եղել է Մեղրու տարածքով Ադրբեջանին ընդամենը «սուվերեն ճանապարհի» տարբերակ, որն ըստ Քոչարյանի կարող էր լինել կամ էստակադայի, կամ թունելի տեսքով:

Տարբերակի քննարկումից միայն քսան տարի անց՝ 2020 թվականի ամռանը Քոչարյանը ընդունեց, որ եղել է Ադրբեջանին «սուվերեն ճանապարհ» հանձնելու համաձայնություն:

Հայաստանը՝ ի դեմս Քոչարյանի համաձայնել է կարգավորման այս տարբերակին։ Բարեբախտաբար մերժող կողմը եղել է Ադրբեջանը։ Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահը Հեյդար Ալիևն էր»։

 

30 Ապրիլ, 2021 11:04
1642
; ;