«Մոնակոյի» և «Լիոնի» ֆուտբոլիստները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրի խաղից հետո:

Մոնակոյում կայացած հանդիպումն ավարտվեց «Լիոնի» հաղթանակով՝ 3: 2 հաշվով: 70-րդ րոպեին, երբ խաղի հաշիվը դեռ 1:1 էր, երկրորդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվեց «Լիոնի» ֆուտբոլիստ Մաքսենս Կակերուն:

Խաղից հետո խաղացողները քաշքշուկ սկսեցին, որի հետևանքով գլխավոր մրցավար Կլեմենտ Տուրպին ակումբներից յուրաքանչյուրից հեռացրեց երկու խաղացողի:

Ավարտից երեք տուր առաջ «Մոնակոն» մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է՝ հինգ միավորով հետ մնալով «Լիլիայից» և չորս միավորով ՊՍԺ-ից:

Մոնակոյի և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը բաց է թողել հանդիպումը կորոնավիրուսային վարակի պատճառով:

 

357