Շատ կարեւոր է սովորել, աշխատել արդյունքի հասնելու համար։ Կարևոր չէ՝ դուք զբաղվում եք մասնավոր բիզնեսով, ներդրումներ եք կատարում, թե աշխատում եք վարձույթով՝ միշտ նպատակներ դրեք: Ընդ որում, նպատակները պետք է տարբեր լինեն՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ։ Այս մասին «ՓՐԱՅՄ» գործակալությանը պատմել է վենչուրային ներդրողների ITLEADERS ակումբի եւ Klopenko Group ներդրումային ընկերության հիմնադիր Եգոր Կլոպենկոն:

Եթե ​​դրանք (նպատակները) կապված չեն ֆինանսական արդյունքների հետ, ապա դուք որքան էլ փորձեք, ավելին չեք վաստակի՝ սա նպատակների, գործունեության ոլորտները վերանայելու կամ գործատուի հետ խոսելու առիթ է:

«Երբեք մի աշխատեք զուտ հանուն աշխատանքի, դա սխալ մոտեցում է, որը ձեզ չի բերի ֆինանսական անկախության եւ մեծ վաստակի հնարավորության»,- նշում է փորձագետը:

Հարուստ մարդ դառնալու գաղտնիքը շատ պարզ է․ ծախսել ավելի քիչ, քան դուք վաստակում եք։ Միեւնույն ժամանակ, կարեւոր չէ, թե որքան եք վաստակել, եթե դուք «մինչեւ վերջին կոպեկը ծախսում եք» եւ չունեք ֆինանսական կապիտալի ձեւավորման համար միջոցներ՝ երբեք անկախ չեք դառնա:

Նույնիսկ եթե քիչ եք վաստակում, բայց ֆիքսված գումար եք խնայում յուրաքանչյուր աշխատավարձից, որոշակի ժամանակ հետո դուք կկարողանաք հասնել ֆինանսական անկախության։

 

1237