

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին և կից օրենքների նախագծերին» հավանություն տալու մասին հարցը: Զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ աճուրդները բավականին տարածված են՝ խթանելու արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմները և գործիքակազմի զարգացումը արվեստի շուկայում. «ՀՀ-ում մշակութային աճուրդների դաշտը կայացած չի, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում»:
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր է համարում հենց իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից և կարծում է, որ բաց կա. «Մենք գնում ենք թանգարաններ, պատկերասրահներ, տեսնում ենք 19-րդ դարի վերջ, 20-րդ դարասկզբի, Խորհրդային Միություն և այլն: Անկախ Հայաստանը, ՀՀ-ի արվեստը մեր թանգարաններում շատ քիչ է ներկայացված և սա կապ ունի այն պրոբլեմների հետ՝ պետականության և անկախության, որի մասին մենք խոսում ենք: Սա լուրջ պրոբլեմ է և այո, մենք պետք է այդ ֆոնդերը համալրենք»:
Մանրամասները՝ տեսանյութում