«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքել է Նարինե Դիլբարյանի՝ կուսակցությունը լքելու մասին հայտարարությանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը. 

«Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին:

Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են եւ՝ նախընտրական: Հաջողություն ենք մաղթում:

«Ժառանգության» կարգին համապատասխան, ինչպես վարչության նախագահի «ռոտացիան» հասավ տիկին Դիլբարյանին, մինչեւ հաջորդ համագումար ժամանակավոր նախագահությունը կվերադառնա առաջին նախագահ Անդրանիկ Գրիգորյանին:

Ընտրությունների մասով «Ժառանգությունը» կտեղեկացնի: Կամ դրանք կլինեն իրավակարգ, կամ չեն լինի: Ի՞նչ տարբերություն»:

1017