ԱԺ-ն քննարկում է բանակից խուսափածներին համաներում շնորհելու մասին հարցը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծով սահմանվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերին համաներում շնորհելու հարցը: 

Նախատեսվում է համաներումը կիրառել մի շարք փոփոխությամբ: Ընդլայնվելու է համաներման շրջանակը, ինչպես նաև համաներումը կիրառվելու է հանցավոր արարքների մեջ մեղադրվող, դատապարտված անձանց շրջանակում:

Փոփոխություններից հետո համաներումը չի կիրառվելու զորահավաքային զորակոչի, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորակոչից խուսափած անձանց նկատմամբ:

Նախագիծը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, որոնք օրենքի ուժի մեջ մտնելու պահից, բացի ՀՀ քրեական օրենսգրքի 320-րդ հոդվածի առաջին մասից, մեղադրվում են ՔՕ մեկ այլ հոդվածով:

Համաներման մասին օրենքի նախագծով նշված է, որ համապատասխան անձինք պետք է կամովին ներկայանան Քրեական հետապնդման մարմիններ, դատարան: Ներկայանալու պահին ընթացակարգային հարցերը պետք է լուծվեն:

Համաներման կիրառման հարցը կքննարկվի իրավասու մարմնի կողմից: Նախագծում նշվում է, որ համաներումը իրավասու մարմինների կողմից կիրառվելու է սույն օրենքը ուժի մեջ մտնելու օրվանից հետո եռամսյա ժամկետում:

Քաղաքացիները կներկայանան ՀՀ, և արագ իրավասու մարմինների միջոցով կկայացվեն որոշումները և կկիրառվի համաներումը:

04 Մայիս, 2021 11:08
93
; ;