ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը ԵԽ պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելամիի և Լուկաս Ֆուրլասի հետ նախաձեռնել և 119 այլ պատգամավորների հետ դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատ արձակել այնտեղ պահվող հայ ռազմագերիներին:

«Պատգամավորները նշել են, որ խոսքը մասնավորապես այն 72 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, ինչպես նաև՝ այն 112 անձանց մասին, որոնց մասին Ադրբեջանը չի տրամադրում որևէ տեղեկություն, և այն 61 անձանց մասին, որոնց գերեվարման փաստը թեև Ադրբեջանը հերքում է, սակայն նրանց մասին առկա են հակառակն ապացուցող փաստեր»,- գրել է Եղոյանը:

04 Մայիս, 2021 16:42
215
; ;