Հայաստանի Հանրապետությունում ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Այս մասին կառավարության որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մայիսի 6-ի նիստի օրակարգում:

«Հայտարարել 2021 թվականի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ՝ 2021 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:

Նույն որոշմամբ նախատեսված է` 2021 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահման­ված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվո­րական ծա­ռա­յություն անցած զինծառայողներին:

05 Մայիս, 2021 20:13
158
; ;