Նախաձեռնության հեղինակն է Արա Շահինյանը, ով արդեն ինն ամիս է, մշտապես, տարբեր նախաձեռնությունների շրջանակներում, գաղափարակից ընկերների հետ աջակցում է սահմանապահ տղաներին և պատերազմից տուժած կարիքավոր ընտանիքներին։

Նախաձեռնությունը մայիսի 28 - ին Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի օրվա կապակցությամբ կազմակերպել է երթ – միջոցառում։ Արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի հայոց եռագույն, որն ի լուր աշխարհի խորհրդանշելու է հայերի միասնականությունը։

Նախաձեռնությունը չունի քաղաքական, նախընտրական ուղղվածություն, իսկ հետագայում շարունակելու է իր հայրենանավեր գործունեությունը այլ ձևաչափերով։

Միջոցառման մեկնարկը տրվելու է մայիսի 24 – ին, իսկ քայլերթը սկսվելու է մայիսի 27 – ին։ Երևանից, Վանաձորից և Սարդարապատից նախօրոք պատրաստված եռագույներն ու դրոշի առանձին գույները քայլերթով միանալու են մեկ վայրում՝ Բաշ – Ապարանի հուշահամալիրին մոտ՝ մեծ դաշտում։

Համահայկական միջոցառմանը ակնկալվում է մասնակցություն թե՛ մարդկային ռեսուրսով, և թե՛ նյութապես։ Ցանկացողները կարող են միանալ «Միասնության դրոշ» էջին և առաջարկել իրենց աջակցությունը։

919