Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում. հայտնաբերվել է «Շենգավիթցի Կյաժ Աշոտի» սպանության կասկածանքով հետախուզվողներից մեկը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, Երևան քաղաքի Զաքյան փողոցի շենքերից մեկի բակից Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Թալին քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Կամո Խաչատրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2020 թվականի հունիսից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված քրգործը հարուցվել է «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» սպանելու փաստով։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:
11 Մայիս, 2021 14:45
1614