Թաթարստանում հուղարկավորում են դպրոցում հրաձգության հետեւանքով զոհված երեխաներին (լուսանկար, տեսանյութ)

Այսօր տեղի է ունենում Կազանի թիվ 175 գիմնազիայում հրաձգության հետեւանքով զոհված երեխաների հուղարկավորությունը: Առավոտից հարազատներին դիակներ են տալիս։
Ողբերգության հետեւանքով մահացել է 4 տղա, 3 աղջիկ եւ դպրոցի 2 աշխատակից: Եվս 20 մարդ տուժել է՝ 18 երեխա և 2 մեծահասակ։
Թաթարստանի նախագահի հանձնարարությամբ, հանրապետության կառավարությունը անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում զոհվածների հարազատներին:
12 Մայիս, 2021 18:56
1722