Կամերունում հուղարկավորության արարողության ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ տեսանյութը Instagram-ում հրապարակել է նիգերիացին, որը դարձել Է պատահարի ականատեսը, տեղեկացնում է Pulse-ը ։

Կադրերում երեւում է, թե ինչպես են մի քանի տղամարդ քաշքշուկ սկսում եւ բարձրանում դագաղի վրա։ Նրանք այնքան են տարված ծեծկռտուքով, որ որոշ տղամարդիկ ընկնում են գերեզմանափոսը, սակայն դա էլ նրանց չի կանգնեցնում, ծեծկռտուքը շարունակվել է նաեւ այնտեղ։ Բացի բռունցքներից, օգտագործվել են նաեւ բահերը, որոնցով փորվել էր գերեզմանը։

Թերթը նշում է, որ ոչ պատճառը, ոչ էլ ծեծկռտուքի ելքը հայտնի չեն։

1862