
Գերմանական Մյունխեն քաղաքի օդանավակայանում` ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է մահացած ղամարդու ոսկորներ:
Այս մասին հայտնում է usnews.com-ը` նշելով, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ուղևորների ստուգումների ընթացքում, 74-ամյա կնոջ իրերի մեջ գտել են վերջինիս հանգուցյալ ամուսնու ոսկորները, որոնք պահված են եղել փայտե տուփի մեջ:
Ըստ աղբյուրների հաղորդած տեղեկության` կինն ու իր 52-ամյա դուստրը ցանկացել են իրենց հանգուցյալ ամուսնու և հոր մասունքներն իրենց բնակավայր Հունաստանից տեղափոխել տղամարդու հայրենիք` Հայաստան՝ Մյունխենի և Կիևի տարածքով: Փաստաթղթերի համաձայն` տղամարդը մահացել է դեռևս 2008 թվականին և թաղվել է հունական Սալոնիկ քաղաքից ոչ հեռու:
Հաղորդվում է, որ երբ իրավապահ մարմինները եզրակացության են եկել, որ հանգուցյալի ոսկորների տեղափոխությունը չի հակասում օրենսդրությանը և թույլ են տվել կանանց շարունակել իրենց ճանապարհը դեպի Հայաստան` իրենց հետ տանելով հարազատի մասունքները: