Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրիտանացի տղամարդը ոտքով շուրջերկրյա ճանապարհորդության է մեկնել և տուն վերադարձել 28 տարի անց։

Այժմ 57-ամյա Կարլ Բուշբին իր արշավը սկսել էր 1998 թվականի նոյեմբերի 1-ին՝ 28 տարեկան հասակում։ Իր ճանապարհորդությունը նա սկսել է Չիլիից։ Տարիների ընթացքում նա անցել է 50 000 կմ, ոտքով հատել 29 երկիր և վերադարձել Միացյալ Թագավորություն։ 

Նա ճամփորդության համար երկու խիստ կանոն էր սահմանել՝ չօգտագործել տրանսպորտային միջոցներ և չդիմել կարճ ճանապարհների, այլ անցնել նախատեսված ամբողջ երթուղին։

Հինգշաբթի օրը Բուշբին հայտարարել է, որ հատել է Լա Մանշը և ուղղություն է վերցրել դեպի իր հարազատ Հալ քաղաք։

«Այսքան տարիներ անց հիանալի է ոտքերի տակ զգալ հայրենի հողը։ Հեշտ չի եղել, բայց դժվարություններն այն պատճառներից են, թե ինչու եմ ես սա անում. ապացուցելու, որ ունակ եմ ավելին անել, քան կարծում եմ»,- ասել է նա։

Բուշբին իր ճամփորդության նախավերջին հատվածն անցել է լողալով. նա 20 ժամվա ընթացքում հատել է Լա Մանշը և հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ին, ոտք դրել Միացյալ Թագավորություն։ 

68