Միացյալ Նահանգները գտնում Է, որ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի պաղեստինա-իսրայելական հակամարտությունում, եւ ապահովելու Է նրա ռազմական գերակշռությունը:
Պենտագոնում Իսրայելի պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական դեպարտամենտի տնօրեն Զոար Պալտիի եւ քաղաքական հարցերի գծով ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Քոլին Քոլի հանդիպման ընթացքում վերջինս «դատապարտել Է ահաբեկչական գործողությունները, որոնք ուղղված են իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ, եւ ընդգծել Միացյալ Նահանգների կողմից աջակցությունն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին», ընդգծվում Է ամերիկյան պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Քոլլը հաստատել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից մշտական աջակցությունն Իսրայելի որակյալ ռազմական գերակշռությանը», ինչպես նաեւ ամերիկյան վարչակազմի հույսը հանգստության վերականգման հարցում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը լրագրողներին հայտարարել Է, որ ինքը «չափազանց սուր» չի համարում իսրայելական տարածքի հրթիռակոծումներին ի պատասխան Իսրայելի հասցրված գրոհները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դիրքերին: Իրադրությունը Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանի վրա շաբաթվա սկզբից ի վեր մնում Է հատկապես լարված:
Գազայի հատվածից իսրայելական տարածքի հրթիռակոծումները գործնականում չեն դադարում, ինչպես նաեւ՝ Իսրայելի պաշտպանության բանակի պատասխան հարվածները: Լույս մայիսի 14-ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը եւ ցամաքային ուժերը սկսել են Գազայի հատվածի զանգվածային գնդակոծությունը. բայց, ինչպես պարզաբանել են իսրայելական բանակում, դա դեռեւս ցամաքային գործողություն չԷ:
ՀԱՄԱՍ-ը ի պատասխան վերսկսել Է հարվածները Իսրայելի հարավի ուղղությամբ: Ըստ վերջին տվյալների, երկուշաբթի օրվանից՝ մայիսի 10-ից, Իսրայելում զոհվել Է յոթ մարդ, Պաղեստինում՝ 109, այդ թվում՝ 28 երեխա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: