Սեղանին դրված է ՀՀ անվտանգությունը. այսօր Աժ արտահերթ նիստի իր ելույթում ասաց ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանը: 

 

Վերջինս համոզմունք հայտնեց, որ Խորհրդարանը պետք է միասնական հանդես գա։

«Խորհրդի նիստի ժամանակ քննարկում էինք, տպավորություն կար, որ հավաքվում ենք միասնականություն ցույց տանք։ Եկել՝ նստել ենք ստեղ, առաջին ելույթից սկսած՝ քաղաքական շահարկումներ, քարոզարշավը բերել դրել եք ստեղ՝ իբր Սյունիքն եք պահում, արա»,-նշել է Սիմոնյանը և հավելել, որ թշնամու ուղղությամբ «կրակելու» փոխարենը ՀՀ ընտրված իշխանության ուղղությամբ են կրակոցները։

Փոխխոսնակի խոսքով եթե այն փողը, որը ծախսվում է իշխանության վրա կեղտ շպրտելու համար, ծախսվեր պատերազմի ժամանակ, ապա շատ ավելի լավ արդյունքներ կգրանցվեր։ Ալեն Սիմոնյանը միասնականության կոչ արեց։

«Եկեք միասնական լինենք, մեր նավը փոթորիկի միջով է անցնում։ Փոթորիկ է, տարածաշրջանային, համաշխարհային մեծ փոթորիկ է Իսրայելում, Միջին Արևելքում։ Պետք է հավաքվենք, կպնենք իրար ու էս մեր նավը պահենք ու գնանք առաջ։ Գա՞մ ու էդ խրորխտ ելույթ ունեցողների մասին պատմեմ, թե ով ինչ էր խոսում, ոնց էր լռում գլուխը կախ, ոնց էր դողդողում իշխանության ներկայացուցիչների զանգերի ակնկալիքներից, թե ոնցա հիմա փորձում իր կյանքը դասավորել, որ արևի տակ իր տեղը գտնի։ Վերջացրեք էս ամեն ինչը»,-այսպիսի հորդորով իր ելույթը ավարտեց Սիմոնյանը։

 

 

2146