Կանադահայ «հայդուկի» հերոսությունը Կասկադում

Այսօր Երևանում հերթական միջադեպն է գրանցվել։ Եվ իհարկե՝ էլ ինչ միջադեպ առանց դաշնակցականների։

Կանադայի քաղաքացի, դաշնակցական Կարեն Մկրտչjանը սոցանցերում լուսանկար է հրապարակել և վերնագրել․ «Իմ երեսը ԱԺ նախագահի կողմից թուք ուտելուց հետո»։

Ըստ ականատեսների՝ Կանադայի քաղաքացին վիրավորական արտահայտություն է հնչեցրել Կասկադում զբոսնող ԱԺ նախագահի հասցեին, վերջինս մոտեցել է նրան և ինչ-որ բան ասել։

Ընդհանրապես վերջին տարիներին Կանադան և օվկիանոսի մոյւս կողմում գտնվող հեռու երկրները դարձել են  հայ «ռազմահայրնեասեր» դասալքիների վերջին հանգրվանը։ Այդ մարդիկ, գտնվելով օվկիանոսից այն կողմ և այլ երկրի պաշտպանության տակ, ամենավերջին բառերով փորձում են վիրավորել և խրատել ՀՀ քաղաքացիների և իշխանությունների գործողությունները, լավ իմանալով, որ իրենց վտանգ չի սպառնա և հարկ եղած դեպքում կթաքնվեն այլ երկրի անձնագրերի էջերի արանքում։

Հերթականը՝  այս մեկն է։ Ըստ մամուլի հրապարակումների Հայաստանում զինվորական ծառայություն չանցած, Հայաստանում հարկ չվճարող Կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչjանը որոշել է, որ ինքը պետք է գա ու Երևանում գնահատականներ տա այս կամ այն քաղաքական գործչին։

Թերևս իրավապահները ճիշտ կանեն, եթե կանադացի, «հայդուկին» Կասկադից միանգամից ուղարկեն առաջնագիծ, կամ արգելափակված Լաչին, մի խոսքով այնտեղ, որտեղ ամենից շատն է զգացվում՝ կասկադներում սուրճ վայելող հայդուկների կարիքը։ Գնացեք մի անգամ գոնե իրական թուրքի հետ շփվեք շփման գծում, այլ ոչ թե Կանադայի սրճարաններում։ Այլապես հեշտ է` Կանադայի փափուկ կյանքը վայելելով վիրավորել ՀՀ քաղաքացիներին կամ իշխանության ներկայացուցիչներին՝ դավաճանության կամ թուրքի դեմ չկռվելու համար։  

2386