Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ մնացել են առանց էլեկտրականության վատ եղանակի պատճառով
Նիժնի Նովգորոդի և Կոստրոմայի շրջաններում ամպրոպի, անձրևի և ուժեղ քամու պատճառով առաջացած պատահարներից հետո ընդհանուր առմամբ ավելի քան 81 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հաղորդվում է Էներգետիկայի նախարարության կայքում:
«Կոստրոմայի շրջանում ամպրոպի և ուժեղ քամու պատճառով տեղի են ունենում էլեկտրամատակարարման խափանումներ: Շուրջ 30 500 մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման…Նիժնի Նովգորոդի մարզում անձրևի, ամպրոպի և քամու ուժգնացում. հոսանքազրկումներ են տեղի ունենում …, շուրջ 50,600 մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման», – ասվում է հաղորդագրության մեջ:
16 Մայիս, 2021 17:45
1017
Կենտրոնացել ենք մեծ խմբաքանակների հայտնաբերման վրա և ունենք տասնյակ կիլոգրամներով հայտնաբերումներ. նախարար (տեսանյութ)
16 Հունվար, 2025 15:44
Առաջիկա 10-15 տարում Հայաստանում 1.5 տասնյակ ջրամբար կկառուցվի
27 Մայիս, 2021 00:30
Կոսաչևը կոչ է արել ռուսաստանցիներին մոռանալ Թուրքիա հանգստի մեկնելու մասին
13 Ապրիլ, 2021 16:31