Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասայանն այսօր` մայիսի 17-ին, հյուրընկալել է քաղաքական և տնտեսական գործիչ Գագիկ Մարտիրոսյանին: Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից: 

Հաշվի առնելով քաղաքաշինական բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեությունը, մասնավորապես, 1988 թվականի ավերիչ երկրաշարժից տուժած բնակավայրերի վերականգնման գործում ներդրած նշանակալի ավանդը, Գյումրի քաղաքի պատմաճարտարապետական միջուկի զարգացման և ենթակառուցվածների նախագծման ու կառուցման աշխատանքների համակարգմանն անմնացորդ նվիրումը` Գագիկ Մարտիրոսյանը պարգևատրվել է Գյումրի համայնքի ոսկե և անվանական հուշամեդալներով: 

Սամվել Բալասանյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Գագիկ Մարտիրոսյանին քաղաքի վերակառուցման գործում ներդրած ավանդի համար, բարձր գնահատել համատեղ կառուցողական աշխատանքը, ապա խոսել Գյումրիում այս պահին իրականացվող և նախատեսվող ծրագրերից: Շնորհավորանքի և շնորհակալության խոսք է հղել նաև Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը:

Գագիկ Մարտիրոսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախ համայնքի ղեկավարին, ապա նաև համայնքապետարանի աշխատակազմին, ապա խոսել Գյումրիում իրականացված ծրագրերից, դրանց շրջանակներում կատարած աշխատանքներից, Գյումրիի հանդեպ իր ունեցած վերաբերմունքից:

667