
Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանցի զինվորականները մտել են ՀՀ պետական տարածք և չեն ցանկանում լքել այն։ Ի՞նչ կասեք այս մասին։ Ադրբեջանի պահվածքը խիստ վիրավորական է:
Հայաստանի հետ սահմանը խախտելը միջազգային իրավունքի խախտում է: Ըստ իս՝ Ադրբեջանը ցանկանում է խառնաշփոթ առաջացնել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախօրյակին: Ադրբեջանցի զինվորները պետք է անհապաղ լքեն Հայաստանի տարածքը։ Այլապես Հայաստանը պետք է դիմի միջազգային օգնություն ստանալու համար:
Այսօր ընդդիմությունը հոխորտում է, թե կրակ բացեք եւ գերի վերցրեք ադրբեջանական զինվորներին։ Իսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձում է հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Ի՞նչ կարծիք կհայտնեք այս մասին։
Ես դիվանագիտական միջոցների կողմնակիցն եմ։ Հայաստանը պետք է օգնություն խնդրի այն մարդուց, որը հայտարարել է, որ Հայաստանի սահմանը չպետք է խախտվի։ Եվ եթե դրանք խախտվել են, Ռուսաստանը, մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է միջամտի։ Հայաստանը օգնություն պետք է խնդրի նաև Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից, որոնք արդեն խոստացել են օգնել։
Ըստ Ձեզ` կհաջողվի՞ այս խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։
Խաղաղությունն ամենակարևոր բանն է։ Ինչևէ, Ադրբեջանն ավելի հեռուն է ցանկանում գնալ։ Հայաստանը, ողջ աշխարհի հետ միասին, չպետք է այս ամենն այսպես թողնի։ Այս իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի քրեածին բնույթը։ Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում` ես անձամբ կգամ պաշտպանելու Հայաստանը: Այս պարագայում ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկեն միջազգային կառույցները, որպեսզի Ադրբեջանն այլևս չհամարձակվի ներխուժել Հայաստանի պետական տարածք։ Հարկ է միջազգային խաղաղապահներին ուղարկել սահման: Սա ցույց կտա Ադրբեջանին, որ իրենց քաղաքականությունը ինքնին ծաղրում է իրենց կառավարությանը: Եվ դա կհաստատի, որ նախագահ Ալիևը հանցագործ է։
Հարցազրույցի վերջում լեհ քաղաքական գործիչը դիմեց հայ ժողովրդին. «Ես ցանկանում եմ դիմել հայ ժովրվրդին։ Դուք պետք է հիշեք մատաղ սերնդի մասին: Հայ երիտասարդությունն ունի երազանք։ Նրանք ցանկանում են ապրել մի երկրում, որտեղ իրենք դավաճան, «գործ տվող», ավազակ և մաֆիոզ չեն դառնա։ Այս երիտասարդ սերունդը ցանկանում է ապրել Տիգրան Մեծի` ծովից ծով Հայաստանում: Սա Լյուբլինից ժամանած հայ ընկերոջս 9-ամյա որդու՝ Ռուբենի երազանքն է: Նա է Հայաստանի ապագան, ինչպես նաև բոլոր երիտասարդներն ու ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ»:
Հարցազրույցը վարեց Լյուսիյա Պետրոսյանը