Ռուսական Եսենտուկիում կայացել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 76-ամյակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշար, որտեղ փայլուն են հանդես եկել մեր պատանի ըմբիշները:

Մրցաշարի հաղթող են դաձել 48 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 52 կգ քաշային Տիգրան Բունիաթյանը, 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը և 65 կգ քաշային Անուշավան Բարսեղյանը: Արծաթե մեդալ են նվաճել Սարգիս Բեգոյանը (48 կգ) և Արեն Իսրայելյանը (71կգ): Բրոնզե մեդալակաիր են դարձել Հենրիկ Ավետիսյանը (60 կգ) և Նարեկ Գրիգորյանը (71 կգ):

 

Թիմային հաշվարկով մեր ընտրանին նվաճել է երկրորդ տեղը:

610