
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ադրբեջան և Հայաստան կատարած այցի վերաբերյալ գրառում է կատարել Թվիթերի իր էջում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական լարվածությանը: Նա մասնավորապես գրել է.
«Ադրբեջանում և Հայաստանում անցկացվել են բուռն քննարկումներ երկկողմ հարաբերությունների և վերջին լարվածությունների թեմայով:
Իրանը մշտապես պնդում է, որ պետք է հարգել տարածքային ամբողջականությունը:
Մենք ողջունում ենք երկու կողմերի ղեկավարների՝ արժանապատիվ փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերելու պատրաստակամությունը:
Տարածաշրջանային համագործակցության հսկայական հնարավորություններ կան»,- գրառման մեջ նշել է Իրանի արտգործնախարարը:
Intensive talks in Azerbaijan & Armenia on bilateral ties & recent tensions.
— Javad Zarif (@JZarif) May 26, 2021
Iran has always insisted on respect for territorial integrity of all.
We welcome readiness of leaders on both sides to reach dignified mutual arrangements.
Huge possibilities for regional cooperation. pic.twitter.com/80VZyw5JGh