Նիգերիայում ապրիլի 20-ին առեւանգված Գրինֆիլդի մասնավոր համալսարանի 14 ուսանողներ եւ աշխատակիցներ ազատ են արձակվել շաբաթ ցերեկն ու հայտնաբերվել են Կադուն-Աբուջի մայրուղում։ Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Մոհամեդ Ջալիգը, գրում է Սինխուան։
Ապրիլի 21-ին Նիգերիայի ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ ահաբեկիչների մեծ խումբ է ներխուժել համալսարան՝ առեւանգելով 20 մարդ ուսանողների շրջանում եւ համալսարանի երկու աշխատակից։ Հարձակման հետեւանքով համալսարանի մեկ աշխատակից էր սպանվել։
Ապրիլի 23-ին ահաբեկիչները սպանել էին առեւանգված երեք ուսանողներին։ Ապրիլի 26-ին նրանք դաժանաբար սպանել էին համալսարանի եւս երկու ուսանողի։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մայիսի 1-ին առեւանգված ուսանողներից մեկի համար փրկագին էր վճարվել, որից հետ նա ազատ էր արձակվել։

Աղբյուր՝ news.am

1555