Արարատի մարզի Հովտաշատ համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին չի պատասխանում ընտրական պրոցեսը չանլրջացնելու համար։

«Եթե նշած անձի ասածներին անդրադառնամ, մեր ընտրական պրոցեսը կանլրջանա։ Վերջերս հայտարարություն է հնչել ձեզ հատնի անձի կողմից։ Ասել է, որ բարձրաստիճան պաշտոնին հավակնող մարդիկ պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության։ Եվ դա ասում է այս մարդը։ Ասում է այս մարդը, ով մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ։

Էս նկարը պետք է հոգեբուժական փորձաքննության ենթարկել՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում սատկած առյուծ քշել»,-Փաշինյանը ցույց տվեց Քոչարյանի լուսանկարը, որտեղ վերջինս նստած է առյուծի վրա։

Փաշինյանի խոսքով՝ եթե 1998-ին այդ պրակտիկան գործեր, ապա ՀՀ-ում հոկտեմբերի 27-ի ոճրագործություն տեղի չէր ունենա․ «Եթե 1998 թվականին այդպիսի պրակտիկա լիներ, ենթադրվում է, որ «Բարև, Ռոբ» ասելու համար մարդուն չէին տանի զուգարանում ծեծելով սպանեին»։

Նա նշեց, որ Քոչարյանը խեղճ, կոմպլեքսավորված, բարդույթավորված մարդ է։

Iravaban.net

1047