ՇՊՀ ՈՒԽ նախագահ Գևորգ Ղուկասյանի հայտարարությունը.

«Տեղեկություններ ունեմ, որ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՇՊՀ-ի որոշ ամբիոնների վարիչներ, դասախոսներ և վարչական աշխատողներ իրականացնում են ուսանողների «վեռբովկա» և ուսանողների անձնական տվյալների ապօրինի հավաքագրում։

Անհայտ ամերիկյան դիտորդական կազմակերպության անվան տակ, որի շրջանակներում ուսանողը իբր թե դիտորդական առաքելություն է իրականացնելու ընտրությունների օրը, ուսանողներին խոստանում են 35-50.000 ՀՀ դրամ, փոխարենը` ուսանողը պետք է լուսանկարի իր անձնագիրը և ուղարկի համապատասխան ամբիոնի վարիչին վայբեռ հավելվածով։

Զգուշացնում ենք, որ նմանատիպ վարքագիծը ստանալու է իրավական ընթացք և արժանանալու է իրավական խստագույն գնահատականի՝ հասկանալի բոլորի համար։ Հավաքե՛ք ձեզ բուհից։

Հրավիրում եմ իրավապահ համակարգի, կրթության լիազոր մարմնի և համալսարանի ղեկավարության ուշադրությունը այս լրջագույն խնդրի շուրջ։

Մեր ուսանողներին խնդրում ենք անհապաղ կապ հաստատել մեզ հետ նմանատիպ դեպքերում։

Մենք հետևողական ենք լինելու և գնալու ենք մինչև վերջ։ Հեռու մնացեք ուսանողներից, հեռու՛։

Վերջ»։

1826