Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հերքում է «200 թաքցրած» դիերի մասին տեղեկատվությունը
ՀՀ Առողջապահության նախարարությունը կրկին անդրադարձել է «թաքցրած դիերի» մասին պտտվող լուրերին:
«Քանի որ համացանցում շարունակվում է շրջանառվել և շահարկվել «թաքցրած դիերի» մասին սուտ լուրը, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հերքում է «200 թաքցրած» դիակի մասին տեղեկատվությունը:
Հարազատները, լրատվամիջոցները և պատգամավորներ շաբաթվա ընթացքում հնարավորություն են ունեցել շրջել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի բոլոր մասնաճյուղերով և մանրակրկիտ ծանոթանալ թե՛ դիերի և մասունքների պահման պայմաններին, թե՛ դրանց հաշվառման գործընթացին և թվաքանակին` անձամբ համոզվելով, որ հնչած մեղադրանքը պարզապես հերյուրանք է, և որ «200 թաքցրած» դիակի մասին խոսք լինել չի կարող»,- ասվում է հաղորդագրությունում:
08 Հունիս, 2021 00:28
1206
Բնակարանի ննջասենյակում և հյուրասենյակում հայտնաբերվել են տղամարդկանց դիեր
05 Փետրվար, 2021 22:09
Առեղծվածային դեպք Երևանում․ «Թոխմախի» գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ հայտնաբերվել են տղամարդկանց դիեր. SHAMSHYAN.com
17 Դեկտեմբեր, 2020 15:44
Հրադադարի հաստատումից հետո Արցախից դուրս է բերվել հայ զինծառայողների ավելի քան 770 մարմին. «Զինուժ մեդիա»
09 Դեկտեմբեր, 2020 23:55