SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 15-ին «Թոխմախի» գերեզմանատան տարածքում հայտնաբերված դիերի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների 42 խումբը կանչով մեկնել է «Թոխմախի» գերեզմանատուն, որտեղ գլխավոր մուտքի մոտ, շինությունում հայտանբերել են 2 տղամարդու դի։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածներն են՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հակոբ Գարսոյանը և մշտական բնակության վայր չունեցող 43-ամյա Ռոբերտ Սահակյանը։ Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ՝ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: