SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արմեն Ե-ի նկատմամբ, ով կասկածվում է իր քեռուն՝ 55-ամյա Հովհաննես Ղազարյանին սպանելու մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Դավիթ Բալայանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և կասկածյալ Արմեն Ե-ն կալանավորվել ու տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: