
«Իմ պատգամավորական գործունեության ընթացքում, ժողովուրդ ջան, ինչ հնարավոր է եղել, ես՝ որպես պատգամավոր, իմ խմբակցությունը աշխատել ենք թույլ չտանք, որպեսզի իշխող մեծամասնությունը անցկացնի այլանդակ օրենքներ։
Օրենքների 95%-ը, որոնք իրենք անցկացնում էին, ուղղված էին ժողովրդի դեմ՝ դրանք պարունակում էին մարդկանց իրավունքների ու ազատությունների սահմանափակում։ Օրենքների նպատակը մարդկանց իրավունքները եւ սեփականությունը ձեռքներից վերցնելն էր։ Ես մասնակից եմ եղել այդ քննարկումներին, բարձրաձայնել եմ, ելույթ եմ ունեցել, ասել եմ՝ ուզում եք մեր ժողովուրդը մեր երկրից գնա, մեր հետեւից եք ընկել դուք։ էս ձեր բերած օրենքները ու էս Հարկային օրենսգիրքը ասում ա՝ հայեր, թողեք գնացեք էս երկրից։
Հիշում եք, երբ մենք վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց տվեցինք. «Բայց դուք խի՞ եք սենց բան անում, խի՞ եք խրախուսում արտագաղթը Հայաստանից, ասեց՝ բա ի՞նչ անենք, թողնենք հեղափոխություն անե՞ն»։ Այո, հեղափոխություն արեցին ու էդ հեղափոխությունն ա հիմա տեղի ունենում, հունիսի 20-ին հեղափոխության շարունակությունն ա լինելու։
Դուք գնում էիք իբր ընտրության, բայց դա միջոցառում էր, ընտրություն չէր, եւ վերջում ինչ ուզում նկարում էին», - ասաց Գուրգեն Արսենյանը Աշտարակ քաղաքում հանրահավաքին ելույթի ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում: