Քոչարյանը սկսել է մարել քաղաքացիների վարկերը՝ յուրաքանչյուրից պահանջելով 50 ձայն․ 1in.am
Թեև իրավապահ մարմինները ընտրակաշառքի մասին որևէ կոնկրետ ահազանգ դեռ չեն ստացել, սակայն քաղաքական որոշ ուժեր, հատկապես Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ակտիվորեն լծվել է ընտրակաշառք բաժանելու գործին։ Ընդ որում՝ ընտրակաշառքը բաժանելը տարբեր դրսևորումներ ունի։
Շատերին գումարի խոստում է տրվում, իսկ գումարը խոստանում են վճարել ընտրությունից հետո, երբ ընտրողը քվեախցիկից կհանի իշխանական ուժի քվեաթերթիկը, շատերին առձեռն փող են բաժանում։ Այսօր մեզ պատմեցին, որ Քոչարյանի թիմը տարբեր մարզերում մինչև 1-1.5 միլիոն դրամ վարկեր ունեցող քաղաքացիների վարկերը մարում են՝ փոխարենը յուրաքանչյուրից պահանջելով 50-ական ձայն՝ ցուցակագրված, անուն-ազգանուններով և անձնագրային տվյալներով։
09 Հունիս, 2021 18:54
7891
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
17 Հունիս, 2026 22:38
Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի վաղը
16 Հունիս, 2026 22:52
Դիմում է ներկայացվել ԿԸՀ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով
16 Հունիս, 2026 18:46