Տևական ժամանակ է, ինչ Սև լճի մոտ Հայաստանի սահմանն անցած ադրբեջանցի զինվորականները հայ սահմանապահներից գտնվում են ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։  Ընդ որում, Սև լճի մոտ սահմանը պաշտպանող հայ զինծառայողներից մեկը մեզ պատմել է, որ ճիշտ է, ոչ շատ, բայց անգամ շփում կա հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, երբեմն անգամ ծխախոտ էն իրար տալիս ու կարճ զրույցի են բռնվում։

Մետր աղբյուրը մեզ նաև հայտնեց, որ երեկ ադրբեջանցի զինծառայողի հետ կարճ զրույցի ընթացքում վերջինս ասել է, որ արդեն հոգնել են ստեղծված իրավիճակից, ու օր առաջ սպասում են, որպեսզի Հայաստանում կայանան արտահերթ ընտրությունները, ու իրենք տուն վերադառնան։

Սա գալիս է ապացուցելու այն թեզը, որ Սև լճի մոտ ստեղծված սահմանային լարվածությունը մեկ նպատակ է հետապնդում Ադրբեջանի կողմից՝ ընտրություններից առաջ լարել Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, ու բացառված չէ, որ ընտրություններից հետո սահմանին տիրող իրավիճակը շատ արագ հանգուցալուծվի։

10 Հունիս, 2021 23:26
7018
; ;