«QS Word Univercity Ranking 2022»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային ցուցակը, որտեղ Երևանի պետական համալսարանը զբաղեցնում է 801+ (800-1000) հորիզոնականը:

Topuniversities.com կայքը յուրաքանչյուր տարի հրապարակում է վարկանիշային տարբեր՝ տարածաշրջանային, ոլորտային, համալսարանական մասնագիտական ուղղվածության և այլ ցուցակներ, որոնք վերջնական արդյունքով ներկայացվում են Word Univercity Ranking աղյուսակում:

«Վարկանիշային աղյուսակում ընդգրկվելու համար ընտրվել է 1.300 բուհ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող միակ բուհը՝ ԵՊՀ-ն: Աղյուսակն իրենց հատուկ չափանիշներով է կառուցվում, որի մեջ տարբեր բաղադրիչներ են մտնում՝ գիտական ներուժ, ակադեմիական դիրք, ցիտումների քանակ, միջազգային ճանաչում ու ներգրավվածություն և այլն: Տվյալ վարկանիշային ցուցակում այն տարածաշրջանը, որի մեջ ներառված է նաև Հայաստանը, բավականին մեծ աշխարհագրական տարածք է ներառում՝ Հարավային Եվրոպա և Կենտրոնական Ասիա: Այսինքն` բուհերի համակարգը բավականին մեծ էր»,- նշում է ԵՊՀ բնական և ճշգրիտ գիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:

Հավելենք, որ յուրաքանչյուր տարի հրապարակվում է վարկանիշային երեք խոշոր աղյուսակ՝ «QS Word Univercity Ranking», «Times Higher Education» և Շանհայի «Academic»: Հայաստանը, մասնավորապես, ԵՊՀ-ն ներառվել է միայն «QS Word Univercity Ranking»-ի աղյուսակում, մյուս երկուսում հայկական բուհեր չկան:

«ԵՊՀ-ն ամրապնդել է ՀՀ -ում լավագույն բուհի իր կարգավիճակը և վստահ քայլերով իր դիրքը բարելավել աշխարհի լավագույն բուհերի շարքում: Սա մեր միասնական ու նվիրված աշխատանքի արդյունքն է»,- ասում է ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը:

1425