«Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպման պատասխանը, հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա մարտի 1-ի ահաբեկչությունը և մարդասպանությունները կազմակերպածի պատասխանը»,- այս մասին Սիսիանի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողածների և Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից զրկածների պատասխանը: Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա Հայաստանում երկար տարիներ տեղի ունենցած ահաբեկչությունների պատասխանը: Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պիտի տա Հայաստանը երկար տարիներ կեղեքած, երկար տարիներ կեղեքող էլիտայի պատասխանը: Հունիսի 20-ին հայ ժողովուրդը և բոլոր ազնիվ դաշնակցականները պիտի տան  դաշնակցական Պողոս Պողոսյանին «Պոպլովոկի» զուգարանում ծեծելով սպանած ստահակի պատասխանը»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք` Փաշինյանը հայտարարեց, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապետական հանրահավաքը և երթը անելու է հունիսի 17-ին, ժամը 20:00-ին` Հանրապետության հրապարակում:

1712