ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում վերականգնվում է Մ-4, Սևան-«Ախթամար» համալիր-Մ4 ճանապարհի կմ 0+000-կմ 4+737 հատվածը։
Վերականգնվող մարզային ենթակայության ճանապարհահատվածը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում, որի միջոցով Սևան քաղաքի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերը կապվում են միմյանց, Սևան քաղաքի կենտրոնի, միջպետական Մ-4 (Երևան-Սևան), հանրապետական Հ-29 (Սևան-Զովաբեր-Հրազդան) ավտոճանապարհների հետ:
Այս պահի դրությամբ նշված ճանապարհահատվածում կատարվել են 6800 խմ ծավալով հողային աշխատանքներ, տեղադրվել են 2000 գծամետր ջրահեռացման երկաթբետոնե վաքեր, 1900 գծամետր մայթի բազալտե եզրաքարեր, տեղադրվել է երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկ՝ 1.5 կմ երկարությամբ, իրականացվել են նաև այլ աշխատանքներ։
Ճանապարհի նորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։ Շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։