
«Իհարկե ճնշումներ եղել են, հարկային բեսպրեդել է եղել 2003-ից մինչև 2017-ի վերջ։ Ինձ միշտ ասում էին անձնական թշնամի ունես»։
Հարկային, մաքսային ճնշումներ են եղել, և ինչ խնդիրներ, որ առաջացել են լուծել ենք դատարանում․ 52 դատական պրոցես ենք ունեցել»,-այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ այդ ընթացքում երբ իրեն կանչում էին քննչական, կամ հարկայինը գալիս, խանգարում էր, դա խոչընդոտ է եղել իրենց գործունեության համար։
«Եվ այդ ընթացքում դու չես աշխատում, քո ուղեղը ստեղծագործելու փոխարեն ստեղծագործում է, թե ոնց կարդաս իրենց տխմար օրնենքները, որպեսզի տակից դուրս գաս։ Եղել է ժամանակ, որ փաստաբանի վրա հարձակվել են մեր գրասենյակում, եղել է՝ եկել են խմած, զենքով մտել են, տարբեր բաներ են եղել։ Ամենակարևոր բանը, եթե համամատելու լինենք և փոփոխության մասին խոսենք, ես գործարարների համապարփակ կարծիք ասեմ, էն ժամանակ մենք գիտեինք և՛ Ռոբի, և՛ Սերժի ախրանայի պետին, էն ժամանակ, բոլոր հարկայինների ղեկավարներին, նրանց տեղակալներին բոլորին ճանաչում էինք, էսօր մենք ոչ մեկին չենք ճանաչում առհասարակ։ Բայց էդ չի նշանակում, որ պետք է թույլ տալ, որ պատերազմ լինի»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: