Երեկ ՄԻՊ-ը հրապարկեց տեղեկատվություն, ըստ որի առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում ադրբեջանական 9 զինծառայող գողացել են Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը: Տեղեկատվության մեջ նաև նշված է, որ ադրբեջանցիները կրակոցներ են արձակել հովիվների վրա, որոնք փորձել են հետ բերել անասուններին, այնուհետև գողացված անասուններին մորթել են։ 

Գեղարքունիքի մարզի, Գեղամասար համայնքի ղեկավարի օգնական Դավիթ Շահնազարյանը Civic.am-ի հետ զրույցում՝ թեպետ նշեց, որ այս դեպքի մանրամասներին չի տիրապետում, բայց մոտ երկու շաբաթ առաջ Կութից գողացված 80 կովերը դեռ չեն վերադարձրել ադրբեջանցիները․ «Մոտ երկու շաբաթ առաջ Կութից 80 անասուններ էին գողացել ադրբեջանցիները, հենց այն հատվածից որտեղից գերեվարել էին հայ 6 զինծառայողներին։ Հիմնականում խոշոր եղջերավոր անասուններ էին։ Այդ 80 անասունները հինգ ընտանիքի էին պատկանում, հիմնականում իրենց վարկային միջոցներով էին ձեռք բերել։ Ամենախոշոր կորուստը ընտանիքներից մեկն ունեցավ՝ 34 անասուն կորցրեց։ Այդ ընտանիքները անասունների կաթը վաճառում էին ու այդ գումարով իրենց վարկերը թեթևացնում էին, հիմա եկամտի քանակը նվազել է»,- ասաց նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

224