Armtimes.com-ը գրում է․

Հանրային հեռուստաընկերության երեկոյան եթերում՝ ժամը 22:00-ին այսօր տեղի կունենա հունիսի 20-ին անցկացվելիք ընտրություններին մասնակից քաղաքական 13 ուժերի առաջին համարների միջեւ բանավեճը:

Առաջին 13 ուժերի 1-ին համարների բանավեճը երեկ էր, սակայն  դրան մասնակցեց ընդամենը 5 քաղաքական ուժի ներկայացուցիչ, որոնցից մեկը՝ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ղեկավարը բանավեճի հենց սկզբից հայտարարությամբ հանդես եկավ եւ լքեց տաղավարը:

Այսօրվա բանավեճին հրավիրված են Հայաստանի 3-րդ հանրապետության բոլոր ղեկավարների առաջնորդած քաղաքական ուժերը, այդ թվում գործող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Թե նրանցից ովքեր են ընդունել բանավեճի հրավերը՝ փորձել ենք պարզել բանավեճից ժամեր առաջ:

Այսպիսով, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանից տեղեկացանք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանն այսօրվա բանավեճին չի գնա:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը մեր զրույցում հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը եւս չի պատրաստվում մասնակցել բանավեճին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

1992