Civic.am-ը գրում է.

Երեւան քաղաքի մի շարք ընտրատեղամասերի հարակից տարածքներում նկատվում են կասկածելի վարքով անձանց կուտակումներ։

Civic.am-ը քիչ առաջ ընտրատեղամասերից՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցում էր, որտեղ մի խումբ տղամարդիկ «հենց այնպես նստած էին» եւ մեր հարցին՝ ինչու՞ չեն հեռանում տարածքից, պատասխանեցին, որ հոգնած են, նստել են հանգստանալու նպատակով։

Այս զրույցից հետո նրանցից մի քանիսը հեռացան տարածքից եւ քայլելու ընթացքում պարբերաբար կանգառներ էին անում՝ տեղամաս գնացող քաղաքացիների հետ կարճատեւ զրույցներ ունենալով։ Նույն տեղամասին շատ չանցած առանց պետհամարանիշների մեքենա մոտեցավ, որից իջած անձը կրկին զրույց ունեցավ տեղամասի դիմաց գտնվող կասկածելի տղամարդկանիցից մեկի հետ եւ հետո նոր գնաց քվեարկելու։

Գրեթե նույն պատկերը Գրողների Միության շենքում էր․ տեղամասի ներսում մարդկանց կուտակումներ էին, իսկ դրսում տղամարդիկ էին հավաքված, որոնք հեռացան մեզ նկատելուց հետո։ Իսկ քաղաքացիներից մեկը ոստիկանության աշխատակցի հետ զրույց ունենալուց հետո նոր որոշեց լքել տարածքը։

Նշենք, որ տեղեկություններ կան այն մասին, որ Երեւան քաղաքի մի շարք ընտրատեղամասերի տարածքներում նկատվում են «Հայաստան» դաշինքի դրոշներով եւ լոգոներով մեքենաներ, որոնք պարբերաբար հայտնվում են տարբեր ընտրատեղամասերի հարակից տարածքներում կամ հենց ըտրատեղամասի դիմաց։

20 Հունիս, 2021 16:45
191
; ;