ԱՊՀ ՄԽՎ առաքելությունը Հայաստանում լուրջ խախտումներ չի արձանագրել
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների քվեարկության առաջին 9 ժամվա ընթացքում լուրջ խախտումներ չի արձանագրել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է առաքելության համակարգող Իգոր Կոմարովսկին։
«[Ընտրական գործընթացն] ընթանում է բավականին հանգիստ, գործնական։ Մեր առաքելության դիտորդները չեն հայտնաբերել որեւէ մեկնաբանություն կամ էական թերություն»,- ասել է Կոմարովսկին:
Նա պատմել է, որ ԱՊՀ ՄԽՎ առաքելությունը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ, որոնք նույնպես արձանագրել են, որ լուրջ խախտումներ չեն հայտնաբերել: Կոմարովսկու խոսքով ՝ հայտնաբերված աննշան խախտումները տեխնիկական բնույթի են եղել՝ ընտրողի անձի բացահայտում, քվեաթերթիկների տրամադրում:
20 Հունիս, 2021 21:58
1080
Փաշինյանն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում կարճատև շփում է ունեցել Պուտինի և Տոկաևի հետ
09 Հոկտեմբեր, 2026 21:30
ԱՊՀ երկրները միաձայն հանդես են գալիս բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին. Պուտին
09 Հոկտեմբեր, 2026 12:45
Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ նախաամանորյա հանդիպման
09 Հոկտեմբեր, 2026 12:15
Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, խաղաղ բնակչության վրա հարձակումները կանխելու հարցում․ Ալեն Սիմոնյան
18 Ապրիլ, 2025 18:58