Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ամփոփվեցին բոլոր 2008 ընտրատեղամասերի արդյունքները։
Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 687 251 քվե (53.92%),
«Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%),
«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%),
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 416 (3.96),
«Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04),
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 647 (1.54)։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)
Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։
Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։
Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։