Չի կարող լինել այնպիսի լուծում, որը կվտագի ուղեւորների անվտանգությունը: Araratnews.am-ին ասաց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի հայտարարությանն ի պատասխան:

Հիշեցնենք՝  Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ասել է՝ 15 տարեկան 450 «ԳԱԶել» պիտի մնան մինչեւ տեսնեն՝ ինչ է լինում:

Հակոբ Կարապետյանը տեղյակ չէ, թե ինչ է խոսել ու ինչ նկատի Դավիթ Խաժակյանը, բայց չի կարող լինել այնպիսի լուծում, որը բնակիչների հաշվին կարվի: 

Մեր հարցին՝ ավարտվե՞լ է 100 մինի ավտոբուսների մրցույթը, քաղաքապետի խոսնակն ասաց. «Այսօր բացվել է մրցութային փաթեթը: Գնահատող հանձնաժողովը եզրակացություն կանի եւ կասի: Եթե կունենանք  հաղթող,  ապա նա, ըստ մրցույթի պայմանների, նա կբերի առաջին հարյուր ավտոբուսը»:

Սոնա Դավթյան

 

442