Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ է դարձել Դավիթ Խաժակյանը
Լուսավոր Հայաստան կուսակցության 27.11.2023թ. կառավարման խորհրդի նիստում Գևորգ Գորգիսյանը վայր դրեց կուսակցության փոխնախագահի լիազորությունները: Այս մասին տեղեկացնում են կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Նիստի ընթացքում առաջադրվել է Դավիթ Խաժակյանի թեկնածությունը փոխնախագահի կարգավիճակում, ով ընտրվեց միաձայն:
«Լուսավոր Հայաստան կուսակցությունը շնորհակալություն է հայտնում Գևորգ Գորգիսյանին տարիների նվիրական աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք: Նորընտիր փոխնախագահ Դավիթ Խաժակյանին կուսակցությունը մաղթում է հաջողություն նոր և պատասխանատու կարգավիճակում», – ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:
28 Նոյեմբեր, 2023 02:30
1069
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանին
14 Հոկտեմբեր, 2026 18:55
Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ
13 Հոկտեմբեր, 2026 18:55
Դավիթ Մանուչարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
13 Հոկտեմբեր, 2026 18:30
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված․ Խաժակյան
13 Հուլիս, 2026 10:22
Դավիթ Խաժակյանն այլևս չի կարող ներկայացնել Երևանի բնակիչների շահերը ավագանիում. Մարուքյան
18 Սեպտեմբեր, 2023 14:36
Ադրբեջանը նպատակադրված շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող բոլոր այս կոչերը. Խաժակյանը՝ ԵԽ-ում
03 Մայիս, 2023 19:43