Հայաստանը ժողովրդավարությամբ շատ ավելի առաջ է Վրաստանից. Դեկանոիձե
Հայաստանում նախօրեին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներին անդրադարձել է նաև Վրաստանի 10-րդ գումարման պատգամավոր Խատիա Դեկանոիձեն, հայտնում է Ալիք Մեդիան:
Նրա խոսքով, Հայաստանը ժողովրդավարության տեսանկյունից շատ ավելի առաջ է, քան Վրաստանը:
«Պատերազմից հետո երկրում, մեծ ճնշման, ռուսամետ օլիգարխների ռևանշի պայմաններում Նիկոլ Փաշինյանը 53%-ով հաղթում է արտահերթ ընտրություններում:Հայաստանը ժողովրդավարությամբ շատ ավելի առաջ է Վրաստանից, իսկ Փաշինյանը հնարավորություն ունի պատմական առաջընթաց բերելու Հայաստանին:Շնորհավորում եմ մեր լավ ընկերներին՝ ստիպված եղան մեծ քննություն հանձնել ու հիմա հաջողությամբ արդարացրին իրենց»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է Դեկանոիձեն:
21 Հունիս, 2021 23:38
1108
ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հանդիպումը․ լուսանկարներ
27 Հոկտեմբեր, 2026 12:37
Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը
26 Հոկտեմբեր, 2026 22:40
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26 Հոկտեմբեր, 2026 22:16