Այսօր՝ հունիսի 21-ին,  կրակոցներ են հնչել Երևանում: ժամը  21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ  Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին  հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ  են հնչել:

Ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության  բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Միկոյանի գլխավորությամբ:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ: Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի  ավագ հետաքննիչ  Սևան Նազարյանը:

Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Փաստի առթիվ Ս. Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերաստիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակողի ինքնությունը, նրան և ինքնաձիգը հայտնաբերելու  ուղղությամբ:

  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։

Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի  պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Shamshyan.com 

21 Հունիս, 2021 23:35
1229
; ;